Բաժիններ՝

Էրդողանի նախկին կուսակիցը խորհրդարանական ընտրություններից առաջ նոր կուսակցություն է ստեղծում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ անկախ պատգամավոր Իդրիս Բալը, ով ավելի վաղ ներկայացնում էր ներկայումս իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) երեկ հանդիպել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:

Հանդիպումից հետո Բալը հայտարարել է, որ նոր կուսակցություն է ստեղծելու, որը կարող է մասնակցել 2015 թվականին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Բալն ընդգծել է, որ ԱԶԿ-ն այդ ընտրությունների արդյունքներով ցանկանում է հաստատել մենիշխանություն, երկրում ստեղծել ավտորիտար ռեժիմ և Թուրքիան վերածել մերձավորարևելյան երկրի: Բալը կարևորել է այդ ամենի կանխումը:

Բալը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում կան մոտ 90 քաղաքական կուսակցություններ, և որ նրանք միմյանց հետ թշնամանք ցուցաբերելու փոխարեն պետք է ծառայեն երկրի ու նրա ժողովրդի շահերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս