140 միլիոնը կտան Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու համար
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սոցիալապես անապահով և սահմանամերձ համայնքների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով կառավարությունը նվիրաբերության պայմանագրով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 140 միլիոն դրամ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։