Բաժիններ՝

Ռուս գիտնականները հրաժարվել են հավատալ ջերմամիջուկային սինթեզի ոլորտում ամերիկացիների բեկումնային հաջողությանը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը հայտնել է տեխնոլոգիական էական բեկման մասին, որը նրա հետազոտողներն իրականացրել են ջերմամիջուկային էներգիայի հզոր ու կոմպակտ աղբյուրի մշակման ոլորտում: Այս մասին նշված է ընկերության կայքում:

Ակնկալվում է, որ առաջին աշխատանքային սարքերը կսկսեն գործել արդեն 10 տարի անց: Lockheed Martin-ը պատրաստվում է արդեն մեկ տարի անց գործարկել ռեակտորի փորձարկված տարբերակ, իսկ լիարժեք նախատիպը՝ 5 տարի անց:

Հետազոտության նախնական արդյունքները վկայում են թեթև միջուկների միաձուլմամբ աշխատող ռեակտորների ստեղծման հնարավորության մասին, որոնց հզորությունը կազմում է մոտ 100 մեգավատտ, և որոնք իրենց չափերով համեմատելի են բեռնատարի հետ: Գործող մոդելների չափը մոտ 10 անգամ ավելին է:

Կորպորացիան միջուկային տեխնոլոգիաների ոլորտում փակ ռեժիմով աշխատանքներ է իրականացնում վերջին 60 տարում, սակայն որոշել է հանրությանն իրազեկել այս մասին՝ պետական կամ մասնավոր ներդրումներ ներգրավելու համար: Ընկերությունը ներկայումս ունի 113.000 աշխատակից, նրա արտադրանքի վաճառքի ծավալը նախորդ տարի կազմել է 45.4 միլիարդ դոլար:

Ռուս գիտնականները սակայն հրաժարվել են հավատալ ջերմամիջուկային սինթեզի ոլորտում ամերիկացիների հաջողություններին: Նրանք հայտարարել են, որ մարդկությունն այդ ուղղությամբ աշխատում է տասնամյակներ շարունակ, իսկ ամերիկյան ընկերության հայտարարությունը որակում են որպես գովազդային լավ ակցիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս