ՌԴ-ն ու Սերբիան ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Սերբիան ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության մասին միջակառավարական համաձայնագիր: Այն ստորագրվել է Բելգրադում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած բանակցությունների արդյունքներով:
Համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության գծով Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինն ու Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Բացի այդ, կողմերը ստորագրել են գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր:
Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը Պուտինին պարգևատրել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն (I աստիճանի) շքանշանով: Պուտինը հայտարարել է, որ դա ընկալում է որպես Ռուսաստանի ու ռուս ժողովրդի հանդեպ հարգանքի նշան: