ԵՄ-ին անդամակցելու դեպքում Թուրքիայի քաղաքացիներն արտագնա աշխատանքի չեն մեկնի Եվրոպա. Վոլքան Բոզքըր

Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու գործընթացն ուղեկցվում է բազմաթիվ կարծրատիպերով, որոնք առնչվում են նաև բնակչության զբաղվածությանը.

«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելը շրջապատված է բազմաթիվ կարծրատիպերով, որոնք չեն համապատասխանում իրականությանը, և որոնք մենք պետք է ցրենք: Օրինակ, Եվրոպան վախենում է, որ եթե մեր երկիրը մտնի ԵՄ, ապա Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ աշխատանք փնտրելու համար կհոսեն եվրոպական երկրներ:

Ոչ մի նման բան: Դա սխալ հայցք է, մենք կպայքարենք դրա դեմ: Ներկայումս Թուրքիայի տնտեսությունը վերելքի վրա, և իմաստ չունի, որ մարդիկ աշխատանք փնտրելու համար կմեկնեն Եվրոպա:

Վերցրեք մեր հիմնական ցուցանիշները՝ ՀՆԱ-ն, գործազրկության մակարդակը, զբոսաշրջության զարգացումը, համեմատեք դրանք եվրոպական երկրների հետ: Սակայն ընդունված է ասել, որ բոլորին աշխատանք փնտրելու հեռանկարն է մղում դեպի Եվրոպա: Դա այդպես չէ»:

Տեսանյութեր

Լրահոս