Բաժիններ՝

Գուլնարա Կարիմովան շարունակում է գտնվել տնային կալանքի տակ. Լոքսլի Ռայան

Fergana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Կարիմովայի պաշտոնական ներկայացուցիչ Լոքսլի Ռայանը հայտարարել է, որ Գուլնարայի վերաբերյալ վերջին հաղորդագրությունները կեղծ են և միտումնավոր են տարածվում մոլորեցնելու համար.

«Վերջին մի շարք հաղորդագրություններում կան անմիտ ենթադրություններ, որ Գուլնարա Կարիմովային ազատել են տնային կալանքից: Առավել «ստեղծագործները» գրում են, որ նա փախել է Ռուսաստան, Եվրոպա կամ էլ անգամ Հարավային Ամերիկա:

Ես կարող եմ հաստատել, որ Գուլնարա Կարիմովան նախկինի նման տնային կալանքի տակ է պահվում Ուզբեկստանում և փետրվարից զրկված է արտաքին աշխարհի հետ որևէ նշանակալից շփում ունենալուց:

Նա և նրա 16-ամյա դուստրը, որին պահում են նրա հետ, նախկինի նման կարիք ունեն շուտափույթ բուժօգնության: Գուլնարային ազատելու մասին բոլոր հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը և միտումնավոր մոլորեցնում են:

Միակ եզրակացությունը, որը ես կարող եմ անել այս ապատեղեկատվությունից, այն է, որ իրենց քաղաքական նպատակների համար Գուլնարային տնային կալանքի տակ պահող անձինք խուճապի մեջ են՝ կապված բուն Ուզբեկստանում ու համայն աշխարհում բոլոր առարկողների ճնշման հետ, որոնք պահանջում են Գուլնարային հնարավորություն տալ՝ կանգնելու արդար դատարանի առջև»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս