Օբաման ու Պորոշենկոն քննարկել են ռուս-ուկրաինական սահմանի վերահսկման հնարավորությունը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ու Ուկրաինայի նախագահներ Բարաք Օբաման ու Պյոտր Պորոշենկոն քննարկել են էներգետիկ անվտանգության ու քաղաքական բարեփոխումների հարցերը և Ուկրաինայի կողմից սեփական տնտեսության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են Ռուսաստանի ու Ուկրաինայի արևելքի միջև սահմանների վերահսկման հարավորությունը: Սպիտակ տան հաղորդմամբ՝ նախագահները քննարկել են նաև նախորդ ամիս Մինսկում հրադադարի մասին ստորագրված համաձայնագրի կատարման հարցը:
Օբաման ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության օգտին Ուկրաինայի խորհրդարանում անցկացված քվեարկության արդյունքները: