ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհատեն շփման գիծը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համապատասխան՝ հոկտեմբերի 16-ին հերթական դիտարկումը կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի շրջանի ուղղությամբ:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հայկական կողմից դիտարկումն անցկացնելու են դաշտային հրամանատարներ Խրիստո Պրիստովն ու Սիմոն Թելլերը: Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անցկացնելու են Ժիրի Աբերլեն ու Պետեր Սվեդբերգը:

Դիտարկման ժամանակ շփման գիծը հատելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու նրանց օգնականները:

Տեսանյութեր

Լրահոս