Ուորլիքը Բաքու չի ժամանել անձնական պատճառներով
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անձնական պատճառներով չի կարողացել իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ ժամանել Բաքու: Այս մասին գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը՝ պատասխանելով Ուորլիքի բացակայության մասին հարցին:
Դեսպանատունն ընդգծել է, որ չնայած Ուորլիքի բացակայությանը՝ Բաքվում բանակցություններին ամերիկյան կողմը ներկայացված է պաշտոնական ներկայացուցչով, և որ Ուորլիքն անհամբերությամբ սպասում է նախագահների փարիզյան հանդիպմանը: