Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը «time out» վերցրեց
«Պետք է նշեմ, որ տպավորություններս շատ խառն են, ինձ համար շատ զարմանալի է, որ մեր ընդդիմությունը, հանրահավաք կազմակերպելով, վերջնականապես կոնկրետ քայլերի չի դիմում, և կարծես հանրահավաք կազմակերպի հենց հանրահավաքի համար»,- 168.am-ի հետ զրույցում` խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած քառյակի հանրահավաքի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ժողովուրդը Ազատության հրապարակում գոռում էր «հի-մա, հի-մա».
«Այսինքն՝ ժողովուրդն ոչ թե գնացել էր լսելու այն, ինչի մասին արդեն 2008 թվականից էլ խոսում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, վերջին ամիսներին` նաև ԲՀԿ-ական պատգամավորները, այլ ուզում էին կոնկրետ քայլերի անցնել, որովհետև եթե դու անում ես հանրահավաք` հանրահավաքի համար, իմաստ չկա»:
Ըստ քաղաքագետի՝ հանրահավաքի օգուտը կարող է լինել մեկը, և այդ օգուտը ստացավ միայն մեկ մարդ՝ Գագիկ Ծառուկյանը. «Նա հիմա իշխանությունների հետ կփորձի բանակցել և ավելի ուժեղ կողմերից: Այսինքն՝ ինքը ցույց կտա, որ իր՝ հանրահավաքին ներկա գտնվելն ապահովեց այդքան մարդ, և ինքը կարող է իրեն համարել ընդդիմության միասնական առաջնորդ, որը կարող է բանակցել իշխանությունների հետ: Հենց սրանով էր պայմանավորված, որ Գագիկ Ծառուկյանը վերցրեց «time out», խոսեց այդ հանրահավաքին և հայտարարեց, որ ինքը հաջորդ հանրահավաքին նոր ելույթ կունենա: Մինչև հաջորդ հանրահավաքը ժամանակ կա, և այս ընթացքում, ըստ իս` անպայման կլինեն բանակցություններ` իշխանության և ընդդիմության, ինչպես նաև իրեն երրորդ ուժ հռչակող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: