Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանում օրինագիծ են գրանցել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցել են ԱՊՀ-ի ստեղծման մասին համաձայնագրի ուժը կասեցնելու վերաբերյալ օրինագիծ: Այս մասին նշված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում: Նախագծի նախաձեռնողը «Սվոբոդա» կուսակցության պատգամավորներն են:

Բուն օրինագծի տեքստը դեռ չի հրապարակվել: Ընթացիկ տարում Ուկրաինան հրաժարվել էր ԱՊՀ-ում նախագահելուց: Ուկրաինան ԱՊՀ-ի հիմնադիր երկրների թվին է դասվում 1991 թվականի դեկտեմբերի 10-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս