Ծառուկյանի թանկարժեք պատվիրված հոդվածը «Независимая газета»-ին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ «բացառիկ» հարցազրույց է տվել ռուսական «Независимая газета»-ին, որում վերջինս մի շարք մտքեր է հայտնել Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական, արտաքին և ներքաղաքական հարցերի շուրջ։
Մեզ հաջողվեց պարզել, որ այդ «հարցազրույցի» համար Ծառուկյանը ռուսական թերթին է վճարել 12-15 հազար դոլար։
«Դա միջին, ավելի կոնկրետ՝ ստանդարտ գին է նման հարցազրույցեերի համար։ Թերթին անգամ հետաքրքիր չէ, թե ով է հարցազրույց տվողը։ Գումա րը վճարում են, հարցազրույցն ՝ էլ տպագրվում է», – ասաց ռուսաստանցի մեր զրուցակից փորձագետը։
Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ այս «հարցազրույցը» նախապես գրվել և կոմերցիոն հիմունքներով է տեղ գտել ռուսական հեղինակավոր պարբերականում:
«Ժամանակին» երեկ հաջողվեց կապվել «Независимая газета»-ի խմբագրություն, որտեղ մեզ հայտնեցին, որ Ծառուկյանի հետ «զրուցած» Լենա Ռամանովա անունով անձը նրանց մոտ չի աշխատում:
Թերթի որոնողական համակարգից էլ հայտնի դարձավ, որ այս հարցազրույցը հիշյալ գոյություն չունեցող «լրագրողի» առաջին ու թերևս վերջին հարցազրույցն է: Այդ անունով այլ հոդված հայտնաբերել ոչ միայն այս , այլև ռուսական մյուս բոլոր թերթերում հնարավոր չեղավ:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։