Բաժիններ՝

Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը կարող է տեղի ունենալ Միլանում

РБК-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն կարո են հաջորդ շաբաթ հանդիպել Միլանում, ուր անցկացվելու է ACEM-ի («Ասիա-Եվրոպա» ֆորում) գագաթաժողովը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ Պուտինը հաջորդ շաբաթ մեկնելու է Իտալիա՝ մասնակցելու համար ACEM-ի գագաթաժողովին:

Ուշակովը հավելել է, որ Պուտինը պլանավորել է դրա շրջանակներում մի շարք հանդիպումներ ունենալ արևմտյան գործընկերների հետ և գլխավորապես քննարկել Ուկրաինայի հարցը. «Չի բացառվում նաև նորմանդական ձևաչափով հանդիպում՝ Պուտին, Մերկել, Օլանդ, Պորոշենկո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս