Բաժիններ՝

«Եթե դժբախտ պատահար լիներ, մեզ կմեղադրեին անփութության և անուշադրության մեջ». Ռուսլան Բաղդասարյան

Ինչպես գրել էր Shamshyan.com-ը, այսօր  անհայտ անձինք վանդալիզմ են իրականացրել Երևանում: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում անհայտ անձինք հսկայական բարդի ծառը տապալել են գետնին:

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է ներկայացրել այդ հրապարակման առնչությամբ։

«Նախ, բարդին կտրվել է ոչ թե «անհայտ վանդալների»  կողմից, ինչպես ներկայացվում է, այլ համապատասխան մասնագետների կողմից՝ մասնագիտական եզրակացության հիման վրա։ Կտրվել է այն պարզ պատճառով, որ փտած արմատներով ծառը վտանգ էր ներկայացնում և ամեն պահի կարող էր ընկնել անցորդների վրա։ Եթե Աստված մի արասցե, նման դժբախտ պատահար լիներ, այսօր մեզ քննադատողները մեզ կմեղադրեին անփութության և անուշադրության մեջ։
Իհարկե, շնորհակալ ենք, որ հետևողական և ուշադիր եք կանաչ տարածքների պահպանման հարցում, սակայն պետք չէ փաստերը խեղաթյուրել և տեղի ունեցածը ներկայացնել որպես անօրինականություն»,- գրել է Ռ. Բաղդասարյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս