Աբխազիայի նախագահը ցանկանում է փակել Վրաստանի հետ 5 սահմանային անցակետ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայատարարել է Ինգուր գետով անցնող Վրաստանի հետ պետական սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Խաջիմբան իր կուսակիցներին հայտնել է, որ մտադիր է կրճատել վրաց-աբխազական սահմանի անցակետերի թիվը՝ թողնելով միայն մեկը:
Նա հայտարարել է, որ հաշվի առնելով պետության անվտանգությանը՝ պետք է գործի միայն մեկ սահմանային անցակետ, իսկ մնացյալ անցակետերն անհրաժեշտ է փակել: 2013 թվականի մայիսին Աբխազիայի Գալի շրջանում Ինգուր գետի կամրջով հիմնական անցակետից բացի, բացվել էր հավելյալ 5 անցակետ, որոնցից 4-ը նախատեսված էր հետիոտների համար, իսկ 1-ը՝ ավտոմեքենաների համար: