Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, այդ թվում նաև ամենազգայուն ոլորտներում՝ չնայած համաշխարհային տնտեսության խանդիրներին: Այս մասին Աստրախանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.

«Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները մշտապես եղել են բարեկամական, վստահելի, դրանք զարգանում են տարբեր ուղղություններով՝ ներառյալ ամենազգայուն ոլորտները, կան տնտեսական առաջընթացներ՝ չնայած համաշխարհային ու ռուսական տնտեսություններում առկա որոշակի խնդիրները»:

Հանդիպման ժամանակ նախագահների մասնակցությամբ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խթանման ու պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր, որը ստորագրել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը և Ադրբեջանի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուսֆաևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930