Չինաստանը Թուրքիային առաջարկել է ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նյու Յորքում տեղի է ունեցել Չինաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Վանգ Յիի ու Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումը: Այն կայացել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցն ու տարածաշրջանային մի շարք խնդիրներ: Չինական կողմն առաջարկել է ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր՝ ընդգծելով, որ դա օգտակար կլինի երկու կողմի համար:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկու երկրների միջև առաջիկա այցերը: Չինական կողմն ընդգծել է, որ սպասում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Չինաստան այցելելուն: