Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի հարաբերություններում առկա ճգնաժամը չի վերաճի ռազմական հակամարտության. Օբամա

CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համոզվածություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջև չի առաջանա ռազմական հակամարտություն.

«Մենք քիչ ջանքեր չենք գործադրել նրա համար, որպեսզի երաշխավորենք մեր դաշնակիցների սահմանները, ինչպես օրինակ Էստոնիայի պարագայում է, ուր ես այցելեցի Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ:

ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը հենց դա է նշանակում: Եթե ՆԱՏՕ-ի երկրների մոտ խնդիրներ են ծագում, մենք գալիս ենք օգնության: Միայն այդ դեպքում կլինի ռազմական հակամարտություն»:

Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին՝ Օբաման վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները նպաստում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Ուկարաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությունը խախտում է միջազգային նորմերը և սպառնում է Եվրոպայի բարգավաճմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս