Բաժիններ՝

Բիլլ և Հիլարի Քլինթոնները թոռ են ունեցել

Lenta.ru-ի փոխանցմամբ` Չելսի Քլինթոնը, ով հանդիսանում է ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի ու նրա կին Հիլարի Քլինթոնի միակ դուստրը, մայր է դարձել: Այս մասին Չելսի Քլինթոնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ ամուսնու` Մարկ Մեզվինսկու հետ որոշել են իրենց դստեր անունը դնել Շառլոտա: Չելսի Քլինթոնի հղիության մասին հայտնի էր դարձել 2014 թվականի ապրիլին` բանկիր Մարկ Մեզվինսկու հետ նրա ամուսնությունից 4 տարի անց:

Հունիսին Հիլարի Քլինթոնը, ով մտադիր է 2016 թվականին երկրում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, հայտարարեց, որ կարող է հրաժարվել նախագահական մրցավազքից` ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար.

«Ես չեմ ցանկանում կենտրոնանալ նրա վրա, թե ինչ կլինի երկու տարի անց, ես ցանկանում եմ կենտրոնանալ երեխայի վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս