Բաժիններ՝

Զինյալներն Իրաքում ահաբեկչություն իրականացնելու համար օգտագործում են ավանակների

Իրաքյան As Sumaria հեռուստաալիքի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալներն ահաբեկչություն իրականացնելու համար սկսել են օգտագործել ավանակների` նրանց վրա տեղադրելով պայթուցիկներ:

Նախօրեին իրաքցի սակրավորները Ալ-Միկդադիա քաղաքի շրջակայքում վնասազերծել են 6 կենդանու, որոնք կրել են պայթուցիկներ: Իրավապահների հաղորդմամբ` այդ գործողության ժամանակ որևէ ավանակ չի տուժել:

Իրավապահներն արդեն իսկ ձերբակալել են մի մարդու, որին կասկածում են կենդանիների վրա պայթուցիկներ տեղադրելու մեջ: Նրանք հայտարարել են, որ ծայրահեղականները չեն խորշում ամեն տիպի միջոցներից օգտվելու հարցում` Իրաքի անվտանգության ուժերի վրա հարձակումներ գործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս