Բաժիններ՝

Կամավոր, ոչ թե պարտադիր. «Առաքելություն» կուսակցության առաջարկները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնալու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ:

«Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք:
Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը:

Նշված օրենքի վերաբերյալ առաջարկում ենք իրականացնել հետևյալը`
Փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողներին հնարավորություն տալ որոշ ժամանակ պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ կամավոր, ոչ թե պարտադիր` ներդնելով հարկային դրույքաչափի տարբերակված սանդղակ`

  • շրջանառության հարկը սահմանել 1 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով ներկայացվում են ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր,
  • շրջանառության հարկը սահմանել 3,5 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով չեն ներկայացվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր:

Նշված տարբերակը միանշանակ կխրախուսի փոքր և միջին բիզնեսի տնտեսավարողներին խոշոր տնտեսավարողներից պահանջել ձեռքբերման փաստաղթղթեր` նվազեցնելով իրենց հարկերը:

«Առաքելություն» կուսակցությունը պատրաստ է ներկայացնել նշված առաջարկի վերաբերյալ մանրամասներ և մասնակցել քննարկումներին:

Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ
25.09.2014թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս