«Իսլամական պետություն» խմբավորումը հարձակումներ է պլանավորել Մեծ Բրիտանիայի վրա. Քեմերոն
Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը հարձակումներ է պլանավորել Մեծ Բրիտանիայի վրա: Քեմերոնն ընդգծել է, որ անկարելի է բացառել «Իսլամական պետության» դեմ պայքարի որևէ տարբերակ.
«Նրանք («Իսլամական պետություն») փորձել են իրականացնել նաև այլ հարձակումներ, այդ թվում նաև իմ երկրում՝ նպատակ հետապնդելով սպանել ու վիրավորել անմեղ մարդկանց: Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ-ին:
Դա պայքար է, որից անկարելի է հրաժարվել: Այդ մարդիկ ցանկանում են սպանել մեզ: Մենք պետք է ստեղծենք կոալիցիա, որպեսզի արդյունքում ոչնչացնենք չարի այդ կազմակերպությանը»: