Բաժիններ՝

Ուկրաինական հակամարտության զոհերի թիվը հասել է 3245-ի. ՄԱԿ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 21-ի դրությամբ Ուկրաինայի հակամարտության զոհերի թիվը կազմել է առնվազն 3245 մարդ: Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի առջև ունեցած ելույթում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմոնովիչը:

Նա մանրամասնել է, որ նշված 3245 զոհը միայն գրանցված զոհերն են, որոնց թվում ներառված են նաև մալայզիական օդանավի կործանման հետևանքով զոհված 298 մարդիկ:

Շիմոնովիչն ընդգծել է, որ զոհերի իրական թիվը կարող է լինել զգալիորեն ավելի շատ: Սրանից առաջ ՄԱԿ-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ Ուկրաինայի հակամարտության հետևանքով զոհվել է 3219 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս