Բաժիններ՝

Ուկրաինան հարկադրված է ածուխ գնել Ռուսաստանից. Յուրի Պռոդան

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան հարկադրված է ածուխ գնել Ռուսաստանից և մյուս երկրներից՝ անհապաղ փոխհատուցելու համար դրա դեֆիցիտը: Ավելին, ածխի որոշակի տեսակ գոյություն ունի միայն Ռուսաստանում ու մի շարք երկրներում, որից Ուկրաինան չի կարող հրաժարվել:

Այս մասին Ուկրաինայի կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է երկրի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը: Նրա խոսքերով՝ Ուկրաինան արդեն իսկ կնքել է ածխի ներկրման պայմանագրեր, և մինչև տարեվերջ պետք է ստանա 5.6 միլիոն տոննա ածուխ, որից 1 միլիոն տոննան պետք է ստացվի ՀԱՀ-ից:

Պռոդանն ընդգծել է, որ ածխի այդ քանակը բավարար կլինի, որպեսզի Ուկրաինան մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը ավելի քան 3.5 միլիոն տոննա ածուխ հատկացնի ջերմաէլեկտրակայաններին: Ուկրաինայի կողմից ածխի ներկրումը հանդիսանում է Դոնբասի ռազմական գործողությունների հետևանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս