Բաժիններ՝

Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոտա հղել Ռուսաստանին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան խորին ափսոսանք է հայտնել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի կողմից հարավկուրիլյան Իտուրուպ կղզի այցելելու կապակցությամբ:

Սուգան դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ այդ այցը, հազիվ թե, ազդի Մոսկվայի ու Տոկիոյի միջև երկխոսության վրա. «Տեղի ունեցածը հակասում է Ճապոնիայի ժողովրդի զգացումներին: Դա առաջացնում է խորին ափսոսանք»: Սուգան հայտարարել է, որ իրենց նախապես հայտնի է եղել Հարավային Կուրիլներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների այցերի պլանի մասին:

Ճապոնիայի կառավարությունը համարում է, որ ռուսական կողմի նման այցերը կապված են այդ կղզիների վրա Ռուսաստանի ինքնիշխանությունն ընդգծելու մտադրության հետ, որոնց ճապոնական կողմը համարում է իրենը: Ճապոնիայի կառավարությունը մտադիր է նոտա հղել Ռուսաստանին՝ կապված Իտուրուպ կղզի Իվանովի այցի հետ:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ճապոնիայի վարչապետ Սինձ Աբեն հետաձգել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ճապոնական այցը, սակայն ավելի ուշ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատունը հերքել էր դա՝ ընդգծելով, որ երկրի կառավարությունն իսկապես դիտարկում է այդ հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս