Բաժիններ՝

ԱՄՆ-ը Սիրիայում ու Իրաքում նոր հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին

Sky News Arabia-ի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորականները նոր հարվածներ են հասցրել Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին հայտնել է Պենտագոնը: Երեկ երկու հարված է հասցվել Սիրիայի հյուսիս-արևելքին՝ Դեյր էզ Զոր քաղաքից դեպի հարավ-արևելք:

Դրա արդյունքով ոչնչացվել է զենքով լի ավտոմեքենա, ևս մեկը վնասվել է: Թռիչքներ են իրականացվել նաև Հալեպի շրջանում ու Թել էլ Աբյադում «Իսլամական պետության» հրամանատարական կետերի վրա: Բացի այդ, Իրաքում՝ Բաղդադից դեպի հյուսիս-արևմուտք, վերստին ռմբակոծությունների են ենթարկվել զինյալների դիրքերը:

Պենտագոնի հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» դիրքերին հասցված հարվածների ընդհանուր թիվը հասցվել է 194-ի, որոնցից 16-ը բաժին է ընկել Սիրիային: «Տոմահավկ» հրթիռների արձակումն ու ինքնաթիռների թռիչքներն իրականացվում են Պարսից ծոցում ու Կարմիր ծովում գտնվող նավերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս