Բաժիններ՝

Ղազախստանում կործանվել է «Սու-27» կործանիչ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան կործանվել է Ղազախստանի ռազմաօդային ուժերի «Սու-27» կործանիչ: Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը: Ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ:

Ինքնաթիռի անձնակազմը, ամենայն հավանականությամբ, դիմել է կատապուլտի օգնությանը: Ինքնաթիռի կործանման վայրն արդեն իսկ հայտնաբերված է: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ պարզելու համար ավիաաղետի պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս