Վրաստանի վարչապետը Նյու Յորքում կհանդիպի Թուրքիայի ու Իրանի նախագահների հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ով ամերիկյան այցի ժամանակ գլխավորում է վրացական պատվիրակությունը, այսօր ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ-ի հատուկ նիստում:

Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Բացի այդ, Գարիբաշվիլին, ով արդեն իսկ կնոջ հետ մեկնել է Նյու Յորք, սեպտեմբերի 26-ին ելույթ է ունենալու ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանում:

Գարիբաշվիլին ու նրա կինը կմասնակցեն նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու նրա կին Միշել Օբամայի կնոջ կազմակերպած ընդունելությանը, որը կազմակերպվում է ի պատիվ ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին:

Գարիբաշվիլին մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, այդ թվում նաև Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Հասան Ռոուհանիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս