Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Ուկրաինային աջակցելու մասին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Ուկրաինային աջակցելու մասին: 4 էջանոց այդ փաստաթղթում վճռական աջակցուն է հաղորդվում Ուկրաինայի ժողովրդի կողմից սեփական ապագան հստակեցնելու իրավունքին՝ ներառյալ այլ երկրների ու միջազգային կառույցների հետ հարաբերությունները:

Բանաձևում կարևորվում է այլ երկրների կողմից այդ գործընթացին չմիջամտելը, ահաբեկմամբ կամ պարտադրմամբ չզբաղվելը: Բանաձևում մի շարք կոչեր են արվում ԱՄՆ-ի վարչակազմին ու ԱՄՆ-ի դաշնակիցներին:

Դրանց թվում է նաև Ուկրաինային անհետաձգելի անհրաժեշտ օգնություն ցուցաբերելը, այդ թվում նաև ռազմական հանդերձանք ու հետախուզական տվյալներ, ինչպես նաև անհրաժեշտ այլ տեղեկատվություն տրամադրելը:

Բանաձևում նաև կոչ է արվում ապահովել Ուկրաինայում մալայզիական «Բոինգի» կործանման հանգամանքների անարգել հետաքննումը: Բանաձևի ընդունումը նվիրված է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վաշինգտոնյան այցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս