Բաժիններ՝

Բարաք Օբաման դեմ է արտահայտվել Շոտլանդիայի անկախությանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան Twitter-յան միկրոբոլոգի միջոցով իր վերաբերմունքն է արտահայտել Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հանդեպ.

«Մեծ Բրիտանիան Ամերիկայի համար բացառիկ գործընկեր և բարության ուժ է փոփոխվող աշխարհում: Հուսով եմ, որ այն կմնա ուժեղ, հուսալի ու միասնական»: TOPSY վերլուծական ընկերության համաձայն, Օբաման հազվադեպ է գրում սեփական թվիթներ: Վերջին կես տարում նա դա արել է ընդամենը 17 անգամ:

Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվում է այսօր: Եթե բնակչության մեծ մասը կողմ արտահայտվի անկախությանը, ապա Շոտլանդիան 2016 թվականի մարտտի 24-ին կհռչակվի անկախ երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս