Ավստրալիայում իսլամականների սպառնալիքներից հետո ձերբակալել են 15 ենթադրյալ ահաբեկչի
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավստրալական ոստիկանությունն այսօր իրականացրած հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալել է 15 մարդու:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է մի շարք ահաբեկչություններ իրականացնել Ավստրալիայի տարածքում:
Ոստիկանական հատուկ գործողությունն իրականացվել է Սիդնեյում, Բրիզբենում ու Լոգանում, դրան մասնակցել է մոտ 800 ոստիկան: Իրավապահների տվյալներով՝ ձերբակալվածները պլանավորել էին խաղաղ քաղաքացիների դեմ իրականացնել բռնության ակտեր:
Ձերբակալվածներից մեկին արդեն իսկ մեղադրել են ահաբեկչության մեջ: Օրեր առաջ Ավստրալիայում բարձրացվել էր ահաբեկչական վտանգի մակարդակը՝ կապված իսլամականների սպառնալիքների հետ: