![](/banners/BeFunky-design.jpg)
Բան Կի Մունը Պուտինին ու Պորոշենկոյին կոչ է արել շարունակել քաղաքական երկխոսությունը
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/93018.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին ու Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել շարունակել քաղաքական երկխոսությունը Դոնբասի վերաբերյալ:
Մունը կարևորել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելը. «Անհրաժեշտ է քաղաքական կամք և Ուկրաինայի քաղաքացիների կողմից աջակցություն, որպեսզի հրադադարի ռեժիմը լինի կայուն ու շարունակական:
ՄԱԿ-ն ի սկզբանե սկսել է հատկացնել հումանիտար օգնություն, մեր խմբերը, դիտորդներն ու մարդու իրավունքների հարցերով մասնագետները շարունակում են իրենց աշխատանքը»: