Ջիհադականները մարտական ինքնաթիռ են կործանել Սիրիայում
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ջիհադականները երեկ կործանել են սիրիական մարտական ինքնաթիռ, որը Սիրիայի Ռաքքահ քաղաքի շրջանում ավիահարվածներ էր հասցնում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:
Այս մասին հայտնել է Սիրիական մարդու իրավունքների հարցերով կենտրոնը (Syrian Observatory for Human Rights): Իրավապաշտպաններն ընդգծել են, որ դա ինքնաթիռ կործանելու առաջին դեպքն է այն բանից հետո, ինչ Բաշար Ասադի ուժերը հուլիսից սկսել են ռմբակոծել ջիհադականների դիրքերը:
Ինքնաթիռն ընկել է ուղիղ տան վրա, ինչի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ, որոնց ստույգ թիվը հայտնի չէ: Միևնույն ժամանակ դա միակ ինքնաթիռը չէ, որը Բաշար Ասադի հակառակորդները կործանել են Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ: