ՀՀԿ-ական պատգամավորը՝ սահմանադրական փոփոխություննների մասին. «Ե՞րբ է դրա ժամանակը, չգիտենք, իսկ ինչի՞ ժամանակ է, դա էլ չգիտենք»

«Ես՝ որպես սոցիոլոգ, որը նայում է սոցիալական գործառույթները` տեսնում եմ, որ Թուրքիան պառլամենտականից անցնում է նախագահականի, մենք ուզում ենք անել հակառակը: Երևի վատ կամ լավ պիես չկա: Կա լավ խաղացող և վատ խաղացող, լավ ռեժիսոր և վատ ռեժիսոր»,- այս կարծիքին է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ըստ որի՝ մենք պետք է բարեփոխումներն անենք այնքանով, որ, իրոք, մասնագետները հավաքվեն տեսնեն՝ ո՞ր օրենսդրական հոդվածը չի իրագործվում հենց վատ սահմանադրական ձևակերպման պատճառով:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նա ասաց, որ ունենք իրական գործառույթներ և ունենք օրենսդրական ակտիվություն:

Այդ երկուսը պետք է լինեն համահունչ. «Մեկը պետք է մյուսին աջակցի: Եվ պրակտիկան պետք խնդիր դնի, որ այս, այս կետերում խնդիր կա»:

Ըստ սոցիոլոգի՝ Հանրապետական կուսակցությունը՝ որպես մեծամասնություն, պետք մեծահոգի լինի. «Իրոք, լսի ռացիոնալ, բանական առաջարկները, որոնք կարող են լավ հեռանկար տալ, քան նրանց պատկերացումները, քանի որ չկա տենց բան, որ մեկը բոլոր հարցերում ճիշտ է»:

Կարդացեք նաև

ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ նկատեց, որ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալու խնդիր չկա, կան ընդամենը Սահմանադրության մեջ կետեր և հարցադրումներ, որոնք կյանքի այսօրվա հունին արդեն հարիր չեն. «Ուրիշ բան է, որ ԱՄՆ-ում 200 տարի առաջ ի սկզբանե ամեն ինչ ճիշտ է, բայց եթե կան բաներ, որոնք մեր առաջընթացին խանգարում են, ի՞նչ է՝ չգնա՞նք դրանք վերացնենք: Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարությունը, ղեկավարը, նախագահը, վարչապետը իրենց ելույթներում միշտ ասել են՝ մենք պատրաստ ենք, մեր դռները բաց է քննարկումների ճանապարհով գալ ընդհանուր կոնսենսուսի՝ մեր երկրի զարգացումն ավելի արդյունավետ տեմպերով ապահովելու համար: Բայց ի սկզբանե, առանց ծանոթանալու նյութին՝ ընդունել, որ դրա ժամանակը չի՞: Իսկ ե՞րբ է դրա ժամանակը, չգիտենք, իսկ ինչի՞ ժամանակ է՝ դա էլ չգիտենք»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ այսօրվա իշանությունը փորձում է երկարակեցության հարցը լուծել, Ա. Ադիբեկյանն այսպես պատասխանեց. «Մեր ներկա Սահմանադրությունը մի հատ թույլ կետ ունի, որ ոչ ոք չի կարող 2 անգամից ավելի անընդմեջ ընտրվել նախագահ: Ընդհանրապես, պետք է 2 անգամ լինի: 2 անգամ ընտրվեց, նա ընդհանրապես չի հավակնի 3-րդ, կամ 4-րդ անգամին»:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենք հենց այդպիսի առաջարկությամբ էլ մտնելու են. «Ասում ենք՝ եկեք քննարկենք, եթե այդ խնդիրը ժողովրդին հուզում է, մենք անընդմեջ բառը հանենք, 2 անգամը թողնենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս