Բաժիններ՝

Սև ծովում ավարտվել են ամերիկա-ուկրաինական Sea Breeze 2014 զորավարժությունները

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սև ծովի հյուսիս-արևմտկյան հատվածում ավարտվել են ԱՄՆ-ի ու Ուկրաինայի ռազմանավերի Sea Breeze 2014 համատեղ ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ը:

Նրա հաղորդմամբ՝ այդ զորավարժություններին մասնակցած ուկրաինական ռազմանավերը վերադարձել են իրենց մշտական բազավորման վայր: Զորավարժությունների ժամանակ կողմերը մշակել են ՀՀՊ-ի ու ՀՕՊ-ի տարրեր, ծովային ավիացիայի փոխգործակցությամբ հակասուզանավային պայքարի միջոցներ:

Ընդգծվել է, որ զորավարժություններն անցկացվել են ԱՄՆ-ի ու Ուկարաինայի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրին, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին համապատասխան:

ԱՄՆ-ի ու Ուկրաինայի հերթական համատեղ զորավարժությունները՝ Rapid Trident 2014, մեկնարկելու են սեպտեմբերի 15-ին Լվովի մարզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս