ԵՄ-ի հակառուսական նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն վաղը
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կհրապարակի ուրբաթ՝ դրա հետ մեկտեղ հայտարարելով դրա վերանայման կամ չեղյալ հայտարարման մասին:
ԵՄ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը հաստատել է երկուշաբթի, սակայն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ դրանք հրապարակվեն ԵՄ-ի պաշտոնական տեղեկագրում:
Սակայն ԵՄ-ը որոշել էր հրապարակման հարցում սպասել մի քանի օր, որպեսզի դրանով իսկ նպաստի Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագրի հետագա իրագործմանը: