Բաժիններ՝

Վրաստանում իրավապահները ձերբակալել են «գողական աշխարհի» 10 անդամի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի քրեական ոստիկանության աշխատակիցները եկրի տարբեր մասերում իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում «գողական աշխարհի» անդամ հանդիսանալու համար ձերբակալել են 10 մարդու:

Այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը: Նրա հաղորդմամբ՝ ձերբակալված անձանցից 6-ը նախկինում ունեցել է դատվածություն՝ տարբեր հանցանքների համար: Ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողությունն իրականացվել է Թբիլիսիում, Փոթիում, Զուգդիդիում, Սենակիում, Գորիում և այլուր:

Ձերբակալվածներն ընդունում են «գողական աշխարհը»: Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի առաջին մասով («գողական աշխարհին» անդամակցում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս