Բաժիններ՝

Տապալվել է իմ ամերիկյան այցը. Մարգվելաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ձախողվել է Վրաստանի նախագահի այցն ԱՄՆ: Այս մասին այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին.

«Ձախողել են իմ այցը ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանին: Այսօր առավոտյան ինձ հայտնի դարձավ, որ կատարվել է լուրջ աշխատանք՝ այդ այցը խոչընդոտելու համար: Քայլեր են ձեռնարկվել նախագահի ինստիտուտի դեմ, ինչի հետևանքով ձախողվել են իմ այն բոլոր միջոցառումները, որոնց ես պետք է իրականացնեի ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Այդ քայլերը ձեռնարկվել են՝ ելնելով ոչ թե պետական շահերից, այլ՝ գերատեսչական դիմակայությունից: Եթե մենք ընթանանք այդ ճանապարհով և փորձենք մոնոպոլացնել որևէ ինստիտուտ, ապա մենք կստանանք այն, ինչը մեր դուրը չէր գալիս Սաակաշվիլու իշխանության ժամանակ»:

ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանը Նյու Յորքում անցկացվելու է սեպտեմբերի 21-30-ին: Վրաստանի վարչապետն ու նախագահը սպառնում էին դրան մասնակցել առանձին պատվիրակություններով, ինչը Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ վնաս կպատճառեր երկրի իմիջին: Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին սրանից առաջ դատապարտել է Մարգվելաշվիլու պահվածքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս