Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են տարբեր ուղղություններով:
Բացի այդ, ընդգծվել է Ադրբեջանի ու Թուրքիայի զինված ուժերի միջև հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից պլանավորված համատեղ զորավարժությունների նշանակությունը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ թուրքական ռազմական պատվիրակության ադրբեջանական այցը կնպաստի տվյալ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության էլ ավելի ամրապնդմանը:
Թուրքական պատվիրակությունն Ադրբեջանում մասնակցում է ADEX-2014 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որում մեծապես ներկայացված են տվյալ ոլորտի թուրքական ընկերությունները: