«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա շենքերի բնակիչներին տեղափոխելու են
ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող քանդման ենթակա Զվարթնոց Ա և Բ բազմաբնակարան շենքերի բնակիչների ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը և պայմանները:
Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում կառուցվել են բազմաբնակարան բնակելի շենքեր, ուստի արդեն բնակիչներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: