Արեգակի մակերևույթին գրանցվել է 2012 թվականից հետո խոշորագույն բռնկումը
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արեգակի մակերևույթին գրանցվել է 2012 թվականից հետո խոշորագույն բռնկումը, և ներկա դրությամբ արևայի փոթորիկը շարժվում է Երկրի ուղղությամբ: Բռնկումը գնահատման սանդղակով ստացել է առավելագույն մակարդակ:
Սակայն Երկրին մոտենալու ճանապարհին փոթորիկը կկորցնի իր ուժի մեծ մասը: Բռնկումը տեղի է ունեցել անցած գիշեր: Այն Երկրի ուղղությամբ 4.02 միլիոն կմ/ժամ արագությամբ նետել է պլազմայի ամպ, որը մեր մոլորակ կարող է հասնել արդեն վաղն առավոտյան: