Բաժիններ՝

Ինչո՞ւ թալիբների ու «Իսլամական ջիհադի» հետ բանակցել կարելի է, իսկ ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի հետ՝ ոչ. Լավրով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքի մի շարք երկրներ փորձում են ուկրաինական ճգնաժամն օգտագործել Ռուսաստանը մեկուսացնելու համար.

«Մեզ համար ուկրաինական թեման անկասկած կարևորագույն թեմա է, մինչդեռ ԱՄՆ-ն Ուկրաինան դիտարկում է որպես գրեթե ապագա աշխարհի համար աշխարհաքաղաքական գոտեմարտի արենա:

Ես Ջոն Քերիին, եվրոպացի նախարարներին հարցրել եմ, թե ինչու է Արևմուտքը գործնականում յուրաքանչյուր հակամարտության ժամանակ (Սուդան, Եմեն, Աֆղանստան, Պաղեստին) հանդես է գալիս անհապաղ հրադադարի օգտին՝ հանուն ազգային համաձայնության հասնելուն, մինչդեռ Ուկրաինայի հարցում դա տեղի չի ունենում:

Նշանակում է թալիբների ու «Իսլամական ջիհադի» հետ բանակցել կարելի է, իսկ նրանց հետո, ում բնորոշել են որպես ԴԺՀի ու ԼԺՀ-ի անջատողականներ, ոչ: Ինչո՞ւ են Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին մերժել լսելի լինելու իրավունքի հարցում:

Դա բարու ու չարի սահմանն է, ինչպես նաև այն, որ Ռուսաստանից հումանիտար առաջին շարասյունը երկու շաբաթվա ընթացքում հազիվ կարողացավ հասնել Լուգանսկ, ուր վաղուց խափանումներ էին առաջացել ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի ու տարրական սննդատեսակների մատակարարման հարցերում:

Մենք շատ կցանկանայիք, որ Ուկրաինան չդառնար մանրադրամ, սակայն ցավոք հենց այդպես էլ կա, և ոչ մեր մեղավորությամբ և ի հակադրումն Ռուսաստանի ցանկության»: Լավրովն անթույլատրելի է համարել Ուկրաինայում հրադադարի ռեժիմը ձախողելը՝ կողմերին կոչ անելով պահպանել այն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս