Պորոշենկոյին հրավիրել են ելույթ ունենալ ԱՄՆ Կոնգրեսում
Ամերիկյան The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բեյներն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին հրավիրել է ելույթ ունենալ ՄԱՆ Կոնգրեսի լիագումար նիստում, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին:
Բեյները հայտարարել է, որ Պորոշենկոյի կողմից Կոնգրեսին դիմելը հանդիսանում է այն բանի ևս մեկ ապացույցը, որ իրենք ամուր աջակցում են Ուկրաինայի ժողովրդի հույսերին. «Կապիտոլիումում նրան ողջունելը մեծ պատիվ է»: Պորոշենկոն Վաշինգտոն կմեկնի հաջորդ շաբաթ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:
Ակնկալվում է, որ հանդիպման ժամանակ նրանք կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը: Պորոշենկոն կդառնա Ուկրաինայի երկրորդ նախագահը, ում հրավիրել են ելույթ ունենալ Կոնգրեսում: 2005 թվականի ապրիլին նման ելույթ է ունեցել Վիկտոր Յուշչենկոն: