Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կառնչվեն արևմտյան նավթային կորպորացիաներին

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ը մտադիր են իրենց պատժամիջոցային քաղաքականության շրջանակներում խոշորագույն ընկերություններին խանգարել միջոցներ դնել Ռուսաստանի նավթահանքերի հետախուզման ոլորտում: Խոսքը գնում է մի քանի միլիարդ դոլարի մասին:

Գործակալությունն այս հարցում վկայակոչում է ամերիկացի երեք պաշտոնյայի, որոնց անունները չեն հրապարակվում: Նրանք վստահեցնում են, որ պատժամիջոցների նոր փաթեթը նախատեսում է արգելք դնել եվրոպական ու ամերիկյան ընկերությունների վրա, որպեսզի նրանք խորջրյա ու թերթաքարային հանքավայրերի, արկտիկյան գոտում երկրահետախուզության հարցում չհամագործակցեն Ռուսաստանի հետ:

Եթե ընդունվի նոր պատժամիջոցների մասին որոշումը, ապա դրա տակ կընկնեն այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են Exxon Mobil-ը, British Petroleum-ը, Shell-ը, Total-ը, Statoil-ը: Ընդգծվում է, որ ռուսներն ինքնուրույն անկարող են իրականացնել նման աշխատանքներ:

Սեպտեմբերի 8-ին ԵՄ-ը հավանության է արժանացրել Ռուսաստանի դեմ սեկտորային պատժամիջոցների ընդլայնումը, սակայն մի քանի օրով հետաձգել էր դրանց հրապարակումն ու ուժի մեջ մտնելը: Երեկ նույնպես հետաձգվել է այդ հարցում որոշում ընդունելը: ԵՄ-ում քննարկումները կշարունակվեն այսօր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս