Բաժիններ՝

Օբաման հրաժարվել է իսլամականների դեմ պայքարում զորքեր մտցնել Իրաք

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ բարաք Օբաման հրաժարվել է զորքեր մտցնել Իրաք՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին նա հայտարարել է իսլամականներին արմատախիլ անելու ռազմավարության մասին իր ելույթում:

Օբամայի խոսքերով՝ ԱՄՆ-ը գլխավորելու է լայն կոալիցիա՝ ընդդեմ Սիրիայի ու Իրաքի կամ էլ մյուս վայրերի զինյալների. «Մենք ամերիկյան զորքեր չենք մտցնի, որպեսզի նրանք մարտնչեն այլ երկրի տարածքում: Ահաբեկչության դեմ պայքարի կամպանիան իրականացվելու է մեր ավիացիայի ու գետնի վրա մեր գործընկերների ուժերի միջոցով»:

Օբաման 25 միլիոն դոլար է հատկացրել Իրաքի կառավարությանն ու Իրաքյան Քրդստանի իշխանություններին անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու համար: Ակնկալվում է, որ այդ միջոցները կուղղվեն կադրերի նախապատրաստմանը: Այսօր լրանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչությունների 13-րդ տարելիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս