 
                        Պուտինը Պորոշենկոյի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցը
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ժամանակ հաստատել է, որ Ռուսաստանն այսուհետ նույնպես պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ընդգծվել է Ուկրաինայի հարավ-արևելքում կայուն հրադադարի հաստատման կարևորությունը: Նախագահները նաև պայմանավորվել են շարունակել աշխատել այն հարցերի լուծման շուրջ, որոնք առաջացել են ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացումից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        