Հետաքրքիր փաստեր մարիխուանայի մասին
Մարիխուանան օրինականացվել է Նիդեռլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Կանադայի իշխանությունների կողմից: Ինչպես գրում է adme.ru կայքը, այն օրինականացված է նաև ԱՄՆ 16 նահանգներում: Մեծ Բրիտանիայում մարիխուանա պահելն ու օգտագործելն արգելված է, սակայն, եթե անձը փոքր քանակով մարիխուանա է գնել սեփական օգտագործման համար, նա չի ձերբակալվում, իրավապահ մարմինները պարզապես առգրավվում են այդ անձի մոտ հայտնաբերվածը:
Հոլանդիայում մարիխուանայի օգտագործումն օրինական է: Որքան էլ զարմանալի է, Հոլանդիայում մարիխուանայի օգտագործման ցուցանիշը եվրոպական երկրներում գրանցվող ամենացածր ցուցանիշներից մեկն է: Ցածր է նաև թմրանյութերի գերդոզավորումից մահացության ցուցանիշը: Ամերիկացի դպրոցականների 40 տոկոսը կյանքում թեկուզ մեկ անգամ մարիխուանա է օգտագործել: Այժմ ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5-րդ դպրոցական դա պարբերաբար է անում:
«Մարիխուանա» բառը ժարգոնային է, այն օգտագործել են մեքսիկացի զինվորները, այն կազմված է Մարիա և Խուանա անուններից. Այդ անուններով 80-ական թթ. մեքսիկացի զինվորները կոչում էին մարմնավաճառներին, որոնցից կարելի էր նաև թմրանյութ գնել: Աշխարհում մարիխուանայի 80 տոկոսն աճեցվում է արհեստական լույսի ներքո: