 
                        Բռնաբարության մեջ մեղադրևվող նախկին ոստիկանի գործով կհարցաքննվի ևս մեկ վկա
 
                                    Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, առևանգման և այլ արարքների մեջ մեղադրվող ոստիկան Է. Վարագյանի գործով դատական նիստը: Դատարանը դեռևս չէր ստացել Է. Վարագյանի ընկերուհու հեռախոսազանգերի վերծանումները. դատարանն այդ կեր փորձում է ստուգել ամբաստանյալի ընկերուհու ցուցմունքների հավաստիությունը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Գևորգ Ղռաթյանին. նա, ըստ ամբաստանյալի, իր հետ միասին շինարարական աշխատանքներ է կատարել գործով տուժողի բնակարանում: Գործով մեղադրողն առարկեց միջնորդության դեմ, նա նշեց, որ դա գործի հետ կապ չունի, չի կարող հերքել կամ հաստատել մեղադրանքի էությունը: Դատարանը բավարարեց միջնորդությունը. սեպտեմբերի 29-ին դատարանը կհարցաքննի նշված վկային:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        