Բաժիններ՝

Պորոշենկոն տվյալներ է ներկայացրել գերի պահվող և ազատ արձակված ուկրաինացի զինվորականների մասին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մարիուպոլում հայտարարել է, որ անջատողականներն ուկրաինական կողմին են հանձնել 1200 ռազմագերու, ինչն իրականացվել է հրադադարի մասին համաձայնագրի շրջանակներում:

Պորոշենկոյի խոսքերով՝ անջատողականների մոտ շարունակում է գերի մնալ 863 մարդ: Պորոշենկոն հավելել է, որ պլանավորված է նրանց ազատել մինչև շաբաթվա վերջ: Պորոշենկոն ընդգծել է, որ Մարիուպոլն ուկրաինական տարածք է, և իրենք ոչ մեկին չեն զիջի այն:

Նա հայտարարել է, որ հենց հայտնի է դարձել Մարիուպոլ իր ժամանման մասին, գնդակոծվել են քաղաքի ամրակետերը, որով և անջատողականները փորձել են վախեցնել իրեն, սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս