Բաժիններ՝

Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում մեկնարկում են Sea Breeze-2014 զորավարժությունները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-10-ին Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում պլանավորված են ԱՄՆ-ի ու Ուկրաինայի ռազմածովային ուժերի Sea Breeze-2014 համատեղ զորավարժությունները:

Դրանց անցկացման ժամանակ իրականացվելու են ճգնաժամային գոտում նավարկության համար անվտանգ գոտի ապահովելուն ուղղված վարժանքներ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը, ըստ որի՝ այդ զորավարժություններին մասնակցում են նաև Իսպանիան, Կանադան, Ռումինիան ու Թուրքիան:

Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցելու է 12 ռազմանավ ու ապահովման նավ, այդ թվում նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի 5 ռազմանավ ու օժանդակ նավ և Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության երկու նավ:

Բացի այդ, դրանց կմասնակցեն նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային ավիացիայի ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Մի շարք երկրներ (Վրաստան, Նորվեգիա, Շվեդիա, Ֆրանսիա) իրենց զինծառայողներին ուղարկել են որպես դիտորդներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս